Անհայտ անձինք սվաստիկա են նկարել Ստամբուլի Շիշլի թաղամասի հայկական դպրոցի դռան վրա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

նկար

Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի թղթակից Հովհաննես Քլչդաղը սոցցանցում գրառում է արել՝ հայտնելով, որ անհայտ անձինք սվաստիկա են նկարել Ստամբուլի Շիշլի թաղամասի հայկական դպրոցի դռան վրա։ 

«Այսպիսի տեսք ունեն այժմ Ստամբուլի Շիշլի թաղամասի հայկական դպրոցի դռները։ Անհայտ անձինք նրանց վրա սվաստիկա են դրել»,-գրել է «Ակոս» թերթի թղթակիցը։

--00—ԼՄ