Նույն տեխնոլոգիաներով փորձել ինչ-որ համախմբում իրականացնել, անհնար է․ Սարո Սարոյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

քաղաքական

Քաղաքական դաշտում գործող միավորները դեռևս չեն գտել այն բանալին, որով կկարողանան հանրության սպասելիքներն արդարացնել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը՝ անդրադառնալով երեկվանից Ազատության հրապարակում ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորած նստացույցին։

«Հանրությունը տվյալ անձանց շուրջ համախմբվելու որևէ պահանջարկ չունի։ Գործողությունները որևէ արդյունք չեն տա», - ընդգծեց Սարոյանը։

Վերլուծաբանի խոսքերով՝ այն, ինչ անում են ներկայումս ընդդիմադիր դաշտում հանդես եկող միավորները, նույնն է, որ եղել է տարիներ, տասնամյակներ շարունակ։ «Եվ ներկայումս այդ նույն մեթոդաբանությամբ, նույն տեխնոլոգիաներով փորձել ինչ-որ համախմբում իրականացնել, անհնար է»,-նշեց նա։

«Ես իրավիճակի գնահատականն եմ տալիս։ Տեսնում եմ, որ հնարավոր չէ այդ նույն հանրահավաքներով, երթերով, նստացույցներով փորձել մոբիլիզացնել հանրությանը, ուղղակի անհնար բան է», - եզրափակեց Սարո Սարոյանը։