Կոչ ենք անում ՀՀ ընդդիմադիր բոլոր ուժերին`աջակցել արցախահայության ահազանգին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

2

«Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ միանում է Արցախի ԱԺ ապրիլի 14֊ի միաձայն ընդունած հայտարարությանը։

«Կոչ ենք անում ՀՀ ընդդիմադիր բոլոր ուժերին`աջակցել արցախահայության ահազանգին, ինչպես նաև համախմբվել ՀՀ֊ում իշխանափոխության հրամայականի ներքո»,-ասված է կուսակցության հաղորդագրության մեջ: