Արշակ Ասլանյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Արշակ Ասլանյանը ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից, այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Որոշման մեջ մասնավորապես ասված է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արշակ Ասլանյանին ազատել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»: