Ներկայացվել է «Գլոբալ ինովացիոն ինդեքսի» Հայաստանի դիրքի բարելավման հետագա աշխատանքների պլանավորումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

343949306_1201042733948281_2690689230796867160_n

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի համակարգմամբ ապրիլի 28-ին կայացել է «Գլոբալ ինովացիոն ինդեքս» 2022 զեկույցում բացակայող և ժամանակավրեպ վիճակագրական տվյալների վերանայմանն ուղղված միջգերատեսչական հանդիպում-քննակում։

Միջոցառման ընթացքում քննարկվել են «Գլոբալ ինովացիոն ինդեքսում» Հայաստանի դիրքի բարելավմանը, առկա խնդիրներին ու նախանշվող քայլերին առնչվող հարցեր։

Ներկայացվել է «Գլոբալ ինովացիոն ինդեքս»-ի Հայաստանի դիրքի բարելավման հետագա աշխատանքների պլանավորումը, միջազգային հաշվետու կազմակերպությունների հետ քննարկումների կազմակերպումը, անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և հաշվետվության ներկայացում։

--00—ՅՄ