Էկոնոմիկայի նախարարի տեղակալը հանդիպել է Դաքայի առևտրաարդյունաբերական պալատի անդամների հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

020924e00f30249c7741348507a4d70a8a9639

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Բանգլադեշ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Դաքայի առևտրաարդյունաբերական պալատի (DCCI) տնօրեն Աշրաֆ Ահմեդի և պալատի անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։

Հանդիպման ընթացքում Նարեկ Տերյանը կարևորել է հայ-բանգլադեշյան տնտեսական հարաբերությունների աշխուժացումը և առևտրաշրջանառության ծավալների աճը: 

«Ներդումների աջակցման կենտրոն» հիմնադրամի Հանրային կապերի և մարքեթինգի վարչության պետ Էդիկ Հարությունյանը բանգլադեշցի գործարարներին և Դաքայի առևտրաարդյունաբերական պալատի (DCCI) տնօրենների խորհրդին ներկայացրել է ՀՀ  ներդրումային գրավչությունն ու հնարավորությունները։ 

Քննարկվել են երկու երկրների գործարարների շրջանում փոխադարձ իրազեկվածության բարձրացմանը միտված անհրաժեշտ քայլերը:

--00—ՅՄ