Արման Խոջոյանն ու Իռա Փանոսյանը մեկնում են Հյուսիսային Մակեդոնիա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

default.jpg

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը եւ նույն նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման, կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը գործուղվում են Հյուսիսային Մակեդոնիա:

Որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման, կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանին 2022 թվականի մայիսի 25-27-ը գործուղել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն (Սկոպիե)՝ Միացյալ ազգերի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի կողմից կազմակերպվող «LANDNET» 13-րդ միջազգային աշխատաժողովին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։

--00--ՀԶ