Վարչախումբը ժողովրդի դեմ կուտակել է պարեկներ, ԱԱԾ, սադրիչներ․ ինչո՞ւ չկա շտապօգնության գեթ 1 մեքենա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

timthumb (3).jpg

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քիչ առաջ իմացանք, որ մեր պայքարին միացած քաղաքացիներից մեկի սիրտը չդիմացավ...

Խորապես ցավակցում եմ մահացածի հարազատներին, բարեկամներին, ընկերներին, բոլորիս...

ՈՒ չեմ կարող լռել:

Այս վարչախումբը Ֆրանսիայի հրապարակում տասնյակ հազարավոր քաղաքացիների դեմ կուտակել է ոստիկանություն, պարեկներ, ԱԱԾ, սադրիչներ, սակայն չի տեղադրել գեթ մեկ շտապօգնության մեքենա հարկ եղած դեպքում մարդկանց անմիջապես առաջին օգնություն ցուցաբերելու համար:

Ինչու՞ չկա գեթ մեկ շտապօգնության մեքենա: Ինչու՞:

Այդ սրիկաների համար մենք բոլորս ընդամենը զանգված ենք, և ոչ թե մարդկային կյանքեր»։

--00--ՀԶ