Քննարկվել են «Դիմադրություն» շարժման զարգացումներն Արցախում և դրանց կազմակերպված ընթացք տալու հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

f627a706472c8c_627a706472ccc.thumb_.jpg

Այսօր՝ մայիսի 10-ին, հանդիպում է կայացել Արցախի «Արդարություն», ՀՅԴ Արցախի կառույցի և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն»-ների ղեկավար կազմերի ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղեկացնում է ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեն։ 

Հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում ծավալված համահայկական «Դիմադրություն» շարժման ընթացքը, տեղեկություններ են փոխանակվել շարժման գործընթացների մասին:

Մտքեր են փոխանակվել Արցախում նկատվող «Դիմադրություն» շարժման զարգացումների և դրանց կազմակերպված ընթացք տալու մասին:

--00--ՀԶ