Մնում է՝ ՔՊ-ն հայտարարի, որ Արցախում հայ չի ապրում ու վերջ. Շուշիի քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

Շուշին հետ ենք բերելու, էս անգամ՝ վերջնական և մեր միասնական կամքով: Այս մասին 24TV-ի եթերում ասել է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը:

Նրա խոսքով, եթե այսօր չլինի Արցախը, վաղը չի լինի նաև ՀՀ-ն, պետք է միասին բռունցք դառնանք 88-ի պես ու հասնենք մեր նպատակին:

«Ալիևի հոխորտանքներին էլ պետք է համարժեք պատասխան տրվի, ինչը պաշտոնական Երևանը չի անում, և դրա համար էլ նրանք ավելի են լկտիանում»,-ասել է Սարգսյանը:

Շուշի քաղաքապետը, խոսելով Հայաստանի ներքաղաքական զարգացումներից, նշել է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է Սերժ Սարգսյանի պես խաղաղ ու անցնցում հրաժարական տա և հանձնի իշխանությունը կարող ուժերին:

Մանրամասները՝ տեսանյութում: