Ոստիկանության ծառայողները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News
 

Մայիսի 13-ին ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի, Երևան քաղաքի ու Արարատի մարզային վարչությունների, ինչպես և Արտաշատի բաժնի ծառայողները համատեղ միջոցառմամբ ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Նախ՝ Ուրցաձորից Արտաշատի բաժին բերման ենթարկվեցին երկու տղամարդ՝ մեքենայով հանդերձ: Ըստ տվյալների՝ նրանցից մեկը պետք է թմրամիջոց գներ։ Իրացնողը թմրամիջոցը պետք է թողներ Երևան-Երասխ ճանապարհին: Նշված վայրում հայտնաբերվեց մոտ 22 գրամ մարիխուանայի նմանվող զանգված:

Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում նրանց «Կիան» խուզարկվեց։

Հայտնաբերվեցին մեթամֆետամինի նմանվող զանգվածներով փաթեթներ, որոնք, ըստ տեղեկությունների, ձեռք էին բերել Մեղրիի մի բնակչուհուց: Մայիսի 14-ին նա ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց: 41-ամյա կնոջ պայուսակում մեթամֆետամինի նմանվող զանգված կար: Ըստ նրա՝ «կրիստալ» տեսակի թմրամիջոցը ձեռք էր բերել օտարերկրացուց։

Նշանակվել են փորձաքննություններ:

41-ամյա կինը ձերբակալվել է: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: 

--00--ԱԱ

Տեսանյութեր