ԱՄՆ-ն մտադիր չէ Օդեսայի պատճառով կոնֆլիկտի մեջ մտնել ՌԴ-ի հետ Սև ծովում․Պենտագոն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

Պենտագոն ՌԴ

Ավելի վաղ ԱՄՆ հայտարարել էր, որ մտադիր չէ պատերազմել Ուկրաինայում․ դա վերաբերում է օդում և ծովում ռազմական գործողություններին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբին՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք ԱՄՆ-ն ռազմական ուժ կիրառի Օդեսայից հացահատիկի արտահանումն ապահովելու համար։

«Նախագահը (Ջո Բայդենը - խմբ․) հստակ նշել է, որ մենք չենք պատրաստվում ամերիկացի զինվորներին ուղարկել Ուկրաինա կռվելու: Այս խոսքերը վերաբերում են ինչպես Ուկրաինայի օդային տարածքին, այնպես էլ Ռուսաստանի հետ ռազմածովային հակամարտության հնարավորությանը»,- ասել է նա:

--00--ԱԱ