Մակրոնը գնահատել է ռուսական գազի վրա ԵՄ էմբարգոյի սահմանման հավանականությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

Մակրոն նոր ժամկետ նախագահություն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառել ապագայում Ռուսաստանից գազի վրա եվրոպական էմբարգոյի սահմանման հնարավորությունը՝ նշելով, որ ամեն ինչ կախված կլինի Ուկրաինայում իրավիճակի զարգացումից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով նրա հայտարարությանը։

«Ոչինչ բացառել չի կարելի... Ֆրանսիան առանձնահատուկ դիրքում է, քանի որ ամենաքիչը կախված է ռուսական գազից, այնպես որ, կարող ենք այնպես պատրաստվել, որ խնդիրներ չունենանք, բայց եվրոպական մյուս երկրները շատ են կախված ռուսական գազից։ Ոչինչ չի կարելի բացառել, քանի որ ոչ ոք չգիտի, թե ինչպես կզարգանան իրադարձություններն Ուկրաինայում»,- ասել է Մակրոնը ԵՄ գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում՝ ի պատասխան այն հարցին, թե հնարավո՞ր է ԵՄ հաջորդ փաթեթում գազի էմբարգո մտցնել։

--00--ԱՀ