Եվրոպան հաջորդ ձմռանը մեծ դժվարությունների առջև կբախվի առանց ռուսական գազի. Մակրոն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ձմռանը Եվրոպային մեծ խնդիրներ են սպասվում, եթե Ռուսաստանը դադարեցնի գազի մատակարարումը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ֆրանսիան այնքան էլ կախված չէ ռուսական գազից, սակայն եթե Ռուսաստանը դադարեցնի գազի մատակարարումը, Եվրոպան հաջորդ ձմռանը մեծ դժվարությունների առջև կբախվի»,- ընդգծել է նախագահը։

Ավելի վաղ Մակրոնն ասել էր Ռուսաստանին հարգելու անհրաժեշտության մասին․

«Մենք միշտ պետք է հարգանքով վերաբերվենք Ռուսաստանին և ռուս ժողովրդին։ Մի օր մենք պետք է վերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է նա։

--00--ԱՀ

  •