Մենք դոլարով կամ եվրոյով ենք վճարելու ռուսական գազի համար. Գերմանիայի կանցլեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

․

Գերմանիան մինչև այս պահն առաջնորդվում է նրանով, որ ռուսական գազի դիմաց պատրաստվում է վճարել դոլարով կամ եվրոյով: Այս մասին ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ ասել է կանցլեր Օլաֆ Շոլցը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ԵՄ երկրները համաձայնեցրել են կապույտ վառելիքի համար վճարելու տարադրամը: 

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էլ «ոչ բարեկամական երկրներից» գազի մատակարարման վճարը գանձել ռուբլիով:

--00--ԱՀ