Տեղի է ունեցել EMERGE 2022 միջազգային ՏՏ համաժողովը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 1, 24News

․

Հունիսի 1-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է EMERGE 2022 միջազգային ՏՏ համաժողովին և հանդես եկել ելույթով։

Հունիսի 1-2-ը Երևանում անցկացվող EMERGE միջազգային տեխնոլոգիական համաժողովին մասնակցում են ՏՏ ոլորտի ավելի քան երկու հազար ներկայացուցիչներ` ԱՄՆ-ից, Արևմտյան և Արևելյան Եվրոպայի երկրներից, Բալկանյան տարածաշրջանից և Կենտրոնական Ասիայից:

Համաժողովը նվիրված է նոր տեխնոլոգիաներին, ստարտափ խնդիրներին և ՏՏ ոլորտում համաշխարհային միտումներին։ Համաժողովի նպատակն է մասնագետներին, հիմնադիրներին և ներդրողներին պատմել ՏՏ ոլորտի զարգացման միտումների ու պատկերացումների մասին, ինչպես նաև բարձրակարգ մասնագետների միջև ցանցերի ձևավորման հարթակ դառնալ:

Համաժողովի ընթացքում որպես բանախոսներ հանդես կգան TechCrunch, Microsoft, Amazon Web Services, Snap Inc., Pinterest, Google Deepmind, Glovo և բազմաթիվ այլ միջազգային ընկերությունների ներկայացուցիչներ:

--00--ԱՀ