Երևանում բախվել են կանչի գնացող շտապօգնության մեքենան ու BMW-ն, բժիշկը և բուժքույրը հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

նկար

Հունիսի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։10-ի սահմաններում Մամիկոնյանց 35 շենքի դիմաց բախվել են BMW 535 և Jinbei մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 8 հիվանդանոց։

Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Աղբյուրը նաև գրում է, որ դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ հիվանդանոց են տեղափոխվել շտապնօգության բժիշկն ու բուժքույրը, ովքերոնք կանչով մեկնելիս են եղել։ 

--00—ԼՄ