Ադրբեջանի ԱԳ նախարարն ու Աբդուլլահ Շահիդը խոսել են Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 13, 24News

2020-10-19-e91eb111-b872-46c3-8fe1-884a4e7aada0.jpg

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի նախագահ Աբդուլլահ Շահիդի հետ հանդիպմանն անդրադարձել է  տարածաշրջանում տիրող իրավիճակի, այդ թվում՝ օկուպացված տարածքների վերակառուցման և շինարարության, ականազերծման, ինչպես նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերին։

Նա նշել է, թե Ադրբեջանը կշարունակի ջանքերը բոլոր կարևոր ոլորտներում՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար, ներառյալ ապագա խաղաղության համաձայնագրի ստորագրումը, սահմանների սահմանազատումը, բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակումը և այլ հարցեր։

--00—ՀԶ