Դատեք ինքներդ. պատերազմը հեշտացրե՞ց Ուկրաինայի եվրոպական երազանքի իրագործումը թե՞ բարդացրեց.Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

աշոտյան

Կարծիքներ եմ տեսնում երեկ Եվրոպական Միության կողմից Ուկրաինային տրամադրված ԵՄ անդամի հավակնորդ կարգավիճակի հետ կապված։ Թեմային է անդրադարձել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում։

«Ոմանք պնդում են, թե պատերազմն արժեր այս որոշմանը։

Դնելով մի կողմ բոլոր աշխարհաքաղաքական հարցերը՝ առաջարկում եմ մի պարզ վերլուծություն։

Մինչեւ պատերազմ նման կարգավիճակ ստանալու համար Ուկրաինային պետք էր ընդամենը արագացնել եւ արդյունավետ դարձնել լայնածավալ բարեփոխումների գործընթացը։

Երեկ կայացած որոշման ապագայի հետ կապված ԵՄ պաշտոնյաները բանաձեւել են Ուկրաինայի անելիքները հետեւյալ կերպ.

1. Կանգնեցնել պատերազմը։
2. Վերականգնել երկիրը։
3. Արագացնել եւ արդյունավետ դարձնել լայնածավալ բարեփոխումների գործընթացը։

Հիմա դատեք ինքներդ. պատերազմը հեշտացրե՞ց Ուկրաինայի եվրոպական երազանքի իրագործումը թե՞ բարդացրեց»,-գրել է նա։

--00—ԻԴ

Տեսանյութեր