ՀՀ-ում ինքնասպանությունների թիվն ավելացել է, բայց տարածաշրջանում առաջատարն Ադրբեջանն է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

ՀՀ-ում ինքնասպանությունների թիվն ավելացել է, բայց տարածաշրջանում առաջատարն Ադրբեջանն է

Վերջին մեկ տարվա ընթացքում ինքնասպանության փորձերի թիվը հանրապետությունում ավելացել է 20 տոկոսով։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 22-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԻՆ Փրկարար ծառայության կապիտան Տիգրան Սարգսյանը։

«2018-ին կատարվել է ինքնասպանության 500 փորձ, որոնցից 108-ը՝ մահացու ելքով, հիմնականում՝ կախվելու միջոցով։ Ինքնասպանություն կատարել են 40-60 տարեկան տղամարդիկ։ 80 տոկոս դեպքերում մարդու վարքագծի փոփոխություն նկատվում է, պետք է պարզապես ուշադիր լինել»,- ասել է նա։

Ինքնասպանության փորձեր ավելի շատ գրանցվել են Երեւանում, Շիրակու եւ Լոռիում։

Ըստ Սարգսյանի՝ Հայաստանն աշխարհում 150-րդն է 100 հազար մարդուց ինքնասպանության 6-7 փորձով, իսկ տարածաշրջանում առաջատարն Ադրբեջանն է, այնուհետև Իրանը Հայաստանը։