Բրազիլիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

քաղաքական

Օգոստոսի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան:

Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ ԱԳ նախարարի տեղակալը նրան մաղթեց բեղմնավոր աշխատանք և հաջողություններ իր պատասխանատու գործում:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Բրազիլիայի նորանշանակ դեսպանը նշեց, որ կներդնի առավելագույն ջանքերը` երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդման և հայ-բրազիլական օրակարգը զարգացնելու համար:

Զրուցակիցները քննարկեցին հայ-բրազիլական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ քաղաքական ու տնտեսական կապերի զարգացման ու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման հեռանկարները։

Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային և միջազգային հրատապ մի շարք հարցերի։

Պարույր Հովհաննիսյանը Բրազիլիայի դեսպանին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առկա զարգացումները և հայկական կողմի դիրքորոշումը։

--00--ՏՏ

Տեսանյութեր