ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը գտնվում են արտակարգ դեպքի վայրում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

հասարակական

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով ստեղծված գերլարված իրավիճակը պահպանվում է:

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը գտնվում են Սուրմալուի արտակարգ դեպքի վայրում։

Հիշեցնենք, որ ԱԻՆ-ը հաղորդել էր, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և քսան տուժած