Երևանում սուպերմարկետի 23-ամյա աշխատակիցը տնօրենի աշխատասենյակից գողացել էր չհրկիզվող պահարանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

timthumb.jpg

Օգոստոսի 25-ին, ժամը 08.58-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ գողացել են Արգիշտիի փողոցի սուպերմարկետներից մեկի չհրկիզվող պահարանը:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 00.40-ից 06.30-ն ընկած ժամանակահատվածում սուպերմարկետի պահեստի դուռը հարմարեցված բանալիով բացել և տնօրենի աշխատասենյակից գողացել են չհրկիզվող պահարան:

Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է գողությունը կատարողի ինքնությունը: 23-ամյա երիտասարդը, որը սուպերմարկետի աշխատակից է, Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին: Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն:

--00—ԶՀ