Երևանում բախվել են BMW X6 M Competiton-ն ու Toyota Camry-ին. BMW-ի անվահեծանը կոտրվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

d985918b4cc27604d437dac364dee56d.jpg

Երեկ՝ օգոստոսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Ազատության պողոտայում՝ Հաղթանակ զբոսայգու դիմաց, բախվել են BM X6 M COMPETITION մակնիշի և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. եղել են սթափ։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։

--00—ԶՀ