Բախվել են BMW-ն ու Opel-ը, վերջիններս հայտնվել են գազալցակայանի տարածքում, BMW-ն գլխիվայր շրջվել է

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 3,  24 News

վթար

Փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ճանապարհի 1-ին կմ հատվածում՝ գազալցակայանի դիմաց, բախվել են 26-ամյա  Արմեն Խաչատրյանի վարած BMW մակնիշի և 44-ամյա Հայկ Պռազյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

  Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել գազալցակայանի տարածքում՝ BMW-ն էլ գլխիվայր շրջվել է։ 

Վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վարորդներին առաջինը օգնության են հասել գազալցակայանի աշխատակիցները։  

--00—ՄՀ