Կոտայքի մարզում բախվել են 2 Toyota Camry, Mercedes E320-ն, BMW-ն ու Opel-ը. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News 

հասարակական

Մայիսի 12-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Toyota Camry մակնիշի 73 TV 377 համարանիշի, Toyota Camry մակնիշի 11 ՏD 011 համարանիշի, Mercedes E 320 մակնիշի 96 AM 006 համարանիշի, Opel մակնիշի 36 GL 303 համարանիշի և BMW մակնիշի 34 CO 908 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։