Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն արձակուրդ կմեկնի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

փամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 30-ին որոշում է ստորագրել, որով ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանին արձակուրդ է տրամադրվել։

Որոշման մեջ նշված է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝

1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 10 աշխատանքային օր տևողությամբ՝ 2022 թվականի սեպտեմբերի 6-19-ը ներառյալ:

2. Արմեն Փամբուխչյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը»: