Լուկաշենկոն Եվրոպային կոչ է արել միանալ ՌԴ-ին ու Բելառուսին, «միասին դառնալ ամենահզոր կենտրոնը»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

lukashenko_thumb.thumb_.jpg

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրոպային կոչ է արել ձերբազատվել ԱՄՆ-ից ունեցած կախվածությունից, միանալ Ռուսաստանին ու Բելառուսին, դառնալ «մոլորակի ամենահզոր ու ազդեցիկ կենտրոնը»։

«ԵՄ-ում բոլորը չէ, որ հիմար են։ Բոլորն էլ հիանալի հասկանում են՝ որտեղ է Եվրոպական միության ու ամբողջ Եվրոպայի երջանկությունը․ այստեղ՝ Եվրասիայում։ Պետք է պայմանավորվել մեզ հետ, Ռուսաստանի Դաշնության հետ և միավորվել, միավորել տեխնոլոգիական Արևմուտքն ու Ռուսաստանի Դաշնության ռեսուրսների բազան։ Այդ ամենը նրա համար է, որ միավորվելով՝ դառնանք ամբողջ մոլորակում ամենահզոր ու ազդեցիկ կենտրոնը»,- ասել է Լուկաշենկոն՝ Բելառուսի  դպրոցների և ԲՈՒՀ-երի համար նախատեսված պատմության բաց դասի ժամանակ, որը նա վարել է  ուղիղ եթերով։

--00—ԶՀ