Գորիսում լսվում են հրետակոծության ձայները. լարված է Սև լճի հատվածում. Առուշանյանը մեկնել է սահման

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

ashot_arushanyan_e1606818748856.thumb_.jpg

Սյունիքում իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Գորիսիս փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ Գորիսում այս պահին լսվում են թշնամու հրետակոծությունների ձայները, իրավիճակը լարված է հատկապես Սև Լճի հատվածում:

Մեզ հետ զրույցում Գորիսի փոխհամայնքապետը նշեց, որ թշնամին թիրախավորում է խաղաղ բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները, հրետակոծությունների արդյունքում Վերիշենում և Ակներում 4 բնակելի տներ են վնասվել: Բնակչության շրջանում տուժածների և զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան:

Իրինա Յոլյանը մեզ հետ զրույցում նաև հայտնեց, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը ջոկատ է կազմել և հենց երեկ մեկնել է սահման:

--00—ԶՀ