Ռազմական դրություն պետք է հայտարարել ու մոբիլիզացնել ռեսուրսը, սահման ուղարկել․ Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News 

Ռազմական դրություն պետք է հայտարարել, մոբիլիզացնել ռեսուրսը և սահման ուղարկել։ Այս մասին այսօր ասաց ԱԺ-ի դիմաց զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիային միացած «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։

«Երկրի ապագայի մասին իրապես մտածող իշխանությունը այսպիսի իրավիճակում պետք է արագ ինչ-որ քայլեր ձեռնարկեր։ Իմ տեղեկություններով՝ տարբեր ուղղություններով մեր զինվորները հակառակորդին համարժեք պատասխան են տվել, նրանց քաջ գործողությունների շնորհիվ է, որ շատ տեղերում իրադրությունը մեր բանակն է վերահսկում»,-ասաց Սեյրան Օհանյանը։

«Իմ կարծիքով պետք է ռազմական դրություն մտցվի, իրականացվի մոբիլիզացիա և կանգնել բանակին թիկունք»,-ասաց պատգամավորը՝ կոչ անելով հետևել միայն պաշտոնական տեղեկություններին և հանդարդություն դրսևորել։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայությանը՝ Սեյրան Օհանյանը նշեց, որ Հայաստանը չի կարող այդ կառույցի մեջ չլինել․ «այն մեր աշխարհագրությանն է մոտ, ՌԴ-ի հետ մեր հարաբերությունների հիմքում առաջին հերթին ընկած է մեր աշխարհագրությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

--00—ԻԴ