Կարծում ենք, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը կժամանի արդեն վաղը․ Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասով միջազգային արձագանքին։

«Ես կարծում եմ, որ միջազգային արձագանքն Ադրբեջանի այս ագրեսիայի դեպքում հասցեական էր, որոշ երկրների դեպքում՝ ոչ հասցեական։ Աշխատանքները տարվել են և հիմա էլ շարունակվում են»,-ասել է նա ապա հավելել․ «Մեր դիմումը քննարկվել է ՀԱՊԿ-ում։ Մենք կարծում ենք, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը կժամանի արդեն վաղը»։

--00—ԼՄ