Էդ ո՞նցա պատահում՝ Փաշինյանի ասածը ՔՊ-ն ճիշտ ա ընկալում, մնացածը՝ սխալ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News      

Էդ ո՞նցա պատահում՝ Փաշինյանի ասածը ՔՊ-ն ճիշտ ա ընկալում, մնացածը՝ սխալ։ Այսպես արձագանքեց Արցախի Ազգային ժողովի «Հայ Հեղափոխական դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արթուր Մոսիյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ ՔՊ խմբակցության պատգամավորների մեկնաբանություններին։

«Երբ խաղաղության կեղծ օրակարգը բերվեց դաշտ, պարզ դարձավ՝ ամեն օր զիջումներ ենք ունենալու»,- նշեց Արցախի խորհրդարանականը՝ հավելելով, որ Փաշինյանի հայտարարությունն է հիմք հանդիսացել, որպեսզի Արցախի պատգամավորները գան ՀՀ ԱԺ, իմանալու՝ ինչ փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել ՀՀ վարչապետը։

Արթուր Մոսիյանը ընդգծեց նաև, որ մինչև ժողովուրդը չիմանա Փաշինյանի բանավոր պայմանավորվածությունների ու ընկալումների ողջ շրջանակը, ոչինչ պարզ չի լինի։

   --00—ԱՊ