Գերեզմանատներից գողություն անող 49-ամյա տղամարդը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News   

գ

Օգոստոսի 4-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Աբովյան քաղաքի գերեզմանատնից գողացել են ազգականների գերեզմանոցի զարդանախշերը: Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը պարզել էր, որ հուլիսի 17-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի հարակից գերեզմանատնից գողացել են նշված գերեզմանոցի ցանկապատի դյուրալյումինե զարդանախշերը:
Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Կոտայքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարողի ինքնությունը: Երևանի Դավիթ Բեկի փողոցի 49-ամյա բնակիչը բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 19-ին ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին:

Նա խոստովանել է, որ գողություններ է արել նաև այլ գերեզմանատներից:
49-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին:
Քրեական վարույթը շարունակվում է:

--00—ԱՊ