Արցախի ճակատագիրը պետք է որոշվի Արցախում.հանդիպում՝ Արցախի պետական համալսարանի ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

ֆֆ

Սեպտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները խորհրդարանի փոխնախագահ Գագիկ Բաղունցի գլխավորությամբ, հանդիպել են Արցախի պետական համալսարանի գիտխորհրդի  և ուսխորհրդի անդամների հետ:

Հանդիպմանը, որին ներկա էր նաև ընդդիմադիր գործիչ Տիգրան Պետրոսյանը, քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակի, աշխարհաքաղաքական զարգացումների, առկա մարտահրավերների հետ կապված հարցեր:

Խորհրդարանականները ներկայացրել են սեպտեմբերի 15-17-ը  ՀՀ-ում ունեցած հանդիպումների մանրամասները: Նրանք ընդգծել են, որ Արցախի ճակատագիրը պետք է որոշվի Արցախում, առանց մեր ժողովրդի ու իշխանության որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու՝ հայաստանյան գործընկերների հավաստիացումները պատգամավորները փոխանցել են հանրությանը:

Խորհրդարանականները պատասխանել են դասախոսական կազմի և ուսանողության հարցադրումներին: Նրանք նշել են, որ խաղաղության օրակարգը տեսնում են Արցախի ինքնիշխանության պահպանման ու Հայաստանի անձեռնմխելիության պայմաններում:

Ստեղծված իրավիճակում   պատգամավորները երկպառակտությունից խուսափելու, տարաձայնությունները մի կողմ թողնելու, ազգային օրակարգի շուրջ համախմբվելու կոչով են հանդես եկել:

Ամփոփելով ՝ ռեկտոր Արմեն Սարգսյանը շեշտել է նման հանդիպումների անհրաժեշտությունը, օրենսդիր-ժողովուրդ կապի  ամրապնդումը: ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը  նշել է, որ  հանդիպումների շարք են նախատեսում  հանրության լայն շերտերի հետ:

--00—ԻԴ