Պուտինն իր 70-ամյակի օրը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

75d218d6_4562_11ed_8841_02420a0000c9_1024.thumb_.jpg

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 7-ին իր տարեդարձը կանցկացնի Սանկտ Պետերբուրգում, որտեղ նախատեսված են մի շարք միջազգային հեռախոսազանգեր և ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է NEWS.ru-ն։

Նրա խոսքով՝ հանդիպումը կանցկացվի հաջորդ շաբաթ նախատեսված գագաթնաժողովի նախապատրաստման շրջանակում։

«Վաղը նախագահը կաշխատի Սանկտ Պետերբուրգում։ (Նա ծրագրել է) Մի շարք միջազգային հեռախոսազանգեր: Օրվա կեսին նախատեսվում է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում», - ասել է Կրեմլի խոսնակը։

Նշենք, որ ՌԴ նախագահը հոկտեմբերի յոթին կդառնա 70 տարեկան:

--00—ԶՀ