Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

9

Գորիս համայնքի ղեկավարը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին։ Քննարկվել է ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը՝ անվտանգության հարցը համարելով համայնքի առաջնահերթությունը:

Դեսպանը վստահեցրել է, որ առկա իրավիճակի մասին օբյեկտիվ հանգամանքները վերլուծվում են և դրանք հիմք ընդունելով՝ տրվելու են համարժաեք գնահատականներ:

Հանդիպման օրակարգում են եղել նաև համագործակցության հնարավոր ոլորտներին ուղղված հարցեր:

--00—ԻԴ