Մոսկվայում մասնակի զորահավաքն ավարտվել է․զորահավաքի ընթացքում ուղարկված ծանուցումները չեն գործի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

գբգ

Մոսկվան իրականացրել է մասնակի մոբիլիզացիայի մասով իր առջև դրված խնդիրները։ Այս մասին իր բլոգում հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը՝ նշելով, որ հոկտեմբերի 17-ին՝ ժամը 14.00-ին, մոբիլիզացվածների հավաքման կետերը կփակվեն։ 

Քաղաքապետն ասել է, որ ծանուցումները, որոնք զորահավաքի ընթացքում ուղարկվել են բնակության կամ աշխատանքի վայր, դադարում են գործել։

Սոբյանինը մասնակի մոբիլիզացիան անվանել է հսկայական փորձություն մայրաքաղաքի ընտանիքների համար՝ ընդգծելով, որ այս գործընթացը քաղաքում ավարտվել է մոսկվացիների պատասխանատվության և հայրենասիրության շնորհիվ։

--00—ԻԴ