Հոկտեմբերի 21-ին և 22-ին առանձին լեռնային շրջաններում կտեղա թաց ձյուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

3_1_2_770x510.thumb_.jpg

Երևանում այսօր երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։

Հոկտեմբերի 21-ին սպասվում է անձրև:

Հոկտեմբերի 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերում այսօր երեկոյան, հոկտեմբերի 22-ին առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

Հոկտեմբերի 21-ին և 22-ին առանձին լեռնային շրջաններում կտեղա թաց ձյուն։ Հոկտեմբերի 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, հոկտեմբերի 20-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը և 22-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով:

Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ կարճատև անձրև:

--00—ԶՀ