Ուժեղացված ծառայություն՝ մարզերում․ հայտնաբերվել է 2996 խախտում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հոկտեմբերի 17-ից 24-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 2996 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 20 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 35 վարորդ։ 18 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 3-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 84-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով, 2-ը՝ առանց համարանիշերի։ Ի դեպ, համարանիշեր չունեցող տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը չի ունեցել նաև վարորդական իրավունքի վկայական։ Բացի այդ, 2 վարորդ տուգանվել են վարելիս ծխելու համար։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են։

--00—ԼՄ