Այս տարվա 9 ամիսներին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 14.1 տոկոսով. Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

քերոբյան

2022 թ. սեպտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 14.6 %֊ով, իսկ 2022 թ. առաջին ինը ամիսներին` 14.1 %-ով: Այս մասին Ֆեյսբուքում գրել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Հիշեցնեմ, որ Հայաստանի լավագույն ՀՆԱ իրական աճը եղել է 2003 թ., երբ արձանագրվել է 14% ՀՆԱ աճ»,- գրել է նախարարը:

Նշենք, որ այս տարվա 9 ամիսների ընթացքում արդյունաբերությունն աճել է 10 տոկոսով, շինարարությունը՝ 14,3 տոկոսով, առեւտուրը՝ 14,5 տոկոսով, ծառայությունների ոլորտը՝ 27,1 տոկոսով, սպառողական ինդեքսն աճել է 8,6 տոկոսով:

Իսկ ահա գյուղատնտեսությունը նվազել է 0,7 տոկոսով:

Արտաքին առեւտրաշրջանառությունն աճել է 62,5 տոկոսով:

Արտահանումն աճել է 63,8 տոկոսով, ներմուծումը՝ 61,6 տոկոսով:

Համեմատության համար նշենք, որ այս տարվա առաջին 8 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցնաիշն աճել էր 13,9 տոկոսով, իսկ 9 ամիսների տվյալներով՝ 14,1 տոկոսով:

--00--ԱՀ