Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը տասնմեկ ամսում աճել է 9.4 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

1126873

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին 9.4 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 2.1 տոկոսով:

Շինարարության ծավալը 2023-ի 11 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 15.6 տոկոսով:

Առևտրի շրջանառությունում հունվար-նոյեմբերին 2022-ի հունվար-նոյեմբերի նկատմամբ  ավելացումը կազմել է 24.3 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 11.1 տոկոսով:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ