«Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակում կարևորվել է հայկական «Հյուսիս-Հարավը»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

default (3).jpg

Հայաստանում «Հյուսիս–Հարավ» միջանցքի կառուցումը «Հյուսիս–Հարավ» Եվրասիական միջազգային տրանսպորտային միջանցքի Արևմտյան երթուղու զարգացման առաջնահերթ նախագծերից մեկն է։ Այս մասին ասվում է ԵԱԶԲ–ի «Հյուսիս–Հարավ» ՄՏՄ. ներդրումային լուծումներ և փափուկ ենթակառուցվածքներ» նոր զեկույցում։

Նշվում է, որ «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը Եվրասիայի տրանսպորտային հիմնակմախքի առանցքային տարրն է։ Այն միանում է եվրասիական երթևեկության միջազգային բեռնափոխադրումների համար օգտագործվող լայնական տրանսպորտային միջանցքների մեծամասնությանը:

Միևնույն ժամանակ «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հաջող զարգացմանը խանգարում են տարատեսակ խոչընդոտներ ինչպես ֆիզիկական, այնպես էլ փափուկ ենթակառուցվածքների ոլորտում։

Ուսումնասիրության շրջանակում «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ենթակառուցվածքների զարգացման ավելի քան 100 ներդրումային նախագծերից բաղկացած տվյալների բազա է ստեղծվել։ Նախագծերը ըստ իրենց առաջնահերթության բաժանվել են 3 խմբի։

Իրականացվող կամ նախատեսվող բոլոր ենթակառուցվածքային նախագծերի ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 38.2 մլրդ դոլար, որի 1/4-ը առաջին խմբի նախագծերի համար են նախատեսված։ Ներդրումների ամենամեծ ծավալը (35 և 34 % համապատասխանաբար) անհրաժեշտ է Ռուսաստանում և Իրանում «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման համար։ Ղազախստանին բաժին է հասնում նախագծի ընդհանուր արժեքի 16,5%–ը։

«Առաջնահերթ նախագծերի թվում են նաև շատ նեղ տեղերի վերացումը, այդ թվում` Р 217 «Կովկաս» (Վլադիկավկազ, Աստրախան, Մախաչկալա, Դերբենդ, Խասավյուրտ) ու Р 215 Աստրախան–Մախաչկալա ավտոմայրուղիներում այդ քաղաքների շրջանցիկ ճանապարհների շինարարությունը, Ալյաթ–Աստարա և Սումգայիթ–Յալամա երկաթգծերի արդիականացումը, ինչպես նաև Բաքու–ՌԴ-ի հետ Ադրբեջանի սահման արագընթաց մայրուղու հատվածի, Հայաստանում «Հյուսիս–Հարավ» ավտոճանապարհային միջանցքի հատվածների, Իրանում Նեթենզ–Սիրջան–Բանդեր Աբբաս արագընթաց ավտոմայրուղու Սիրջան–Բանդեր Աբբաս հատվածի կառուցումը, Յարագ–Քազմալյար, Դերբենդ, Վերին Լարսի նման երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի վերակառուցումը», – ասվում է զեկույցում։

--00—ԶՀ