«Հյուսիս-հարավ» ճանապարհահատվածից բազալտի խճաքար են գողացել, բեռնատարերով տեղափոխել բակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

բեռնատարներ

Վերջին օրերին ոստիկանության Թալինի բաժնում տեղեկություններ էին ստացվում, որ տարբեր անձինք «Հյուսիս-հարավ» ճանապարհահատվածից տարբեր ծավալներով բազալտի մանրացված խճաքար են գողացել  ու բեռնատար մեքենաներով տեղափոխել իրենց բակ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Թալինի ոստիկանները պարզեցին այդ անձանց ինքնությունը և կարճ ժամանակում հայտնաբերեցին ոչ միայն նրանց, այլև գողոնն ու բեռնատարները։ Դեպքերի առթիվ ոստիկանության Թալինի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։