Դիմում եմ ՔՊ-ին՝ Նիկոլին պաշտպանելու ժամանակը չէ, էդպես զոհաբերում ենք Հայաստանը. Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, անդրադառնալով Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքին, կարծիք է հայտնել, որ դա հայ մարդու հանրահավաքն էր հայկական օրակարգով, ապա դիմել է ՔՊ-ին։

«Դիմում եմ քաղաքական մեծամասնությանը․ Նիկոլ պաշտպանելու ժամանակը չէ։ Պաշտպանելով Նիկոլին՝ զոհաբերում եք Հայաստանը և Արցախը։ Դեռ ուշ չէ, մտածե՛ք, խելքի՛ եկեք, մի՛ առաջնորվեք զուտ անձնական և Նիկոլի պաշտպանության շահերով»,-ասել է Իշխան Սաղաթելյանը, ապա տեղեկացրել, որ նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, հանրահավաք է լինելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ