Փելոսին վերընտրվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

09619595b1c32c5af8ef23a54a8806de.jpg

ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներով Նենսի Փելոսին վերընտրվել է Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում։

Այս մասին հայտնում է CNN-ը՝ հիշեցնելով, որ 82-ամյա Փելոսին «Դեմոկրատական կուսակցության ամենահայտնի դեմքերից մեկն» է և «հանրապետականների անհաշտ հակառակորդը»։ 

Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Փելոսին հանդես է եկել հայտարարությամբ:

«Թեև բազմաթիվ ընտրարշավներ դեռևս ընթանում են համահավասար տեմպերով, բայց արդեն պարզ Է, որ պալատում դեմոկրատական ներկայացուցիչների և թեկնածուների արդյունքները վստահորեն գերազանցում են սպասումներն ամբողջ երկրում»,- ասվում Է Փելոսիի հայտարարության մեջ, որը հրապարակվել Է CSPAN գործակալության կողմից:

--00—ԶՀ