38-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

ֆ

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում; Ժամը 14։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Տիգրան Մ․-ն իր վարած ռուսական համարանիշներով Mercedes G63 մակնիշի ավտոմեքենայով Արցախի փողոցում «Տուն Դեպո»-ի մոտ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածն անցնող 40-45 տարեկան տղամարդ հետիոտնի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն և շտապօգնություն, ապա օպերատիվորեն ժամանած բժիշկներին օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

Մինչ հիվանդանոց տեղափոխելը, վրաերթի ենթարկվածին ավտոմեքենային են մոտեցրել օպերատիվորեն ժամանած հրշեջ-փրկարարները, և բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել։ 

 Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։  Պարեկային ծառայություն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

--00—ԻԴ