Ժողովուրդը հարմարվել է Փաշինյանի մնալուն, դրա համար էլ իշխանությունն ավելի լկտի ու ցինիկ է դարձել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Ժողովուրդը հարմարվել է Նիկոլ Փաշինյանի մնալուն, դրա համար էլ իշխանությունն էլ ավելի լկտի ու ցինիկ է դարձել, իրենց վախերը վերացել են, թույլ են տալիս իշխանությանը ոչ հարիր պահվածք, մինչդեռ իշխանությունը ժողովրդի համակրանքը պետք է նվաճի համեստությամբ ու հարգանքով: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց հասարակական գործիչ Կարին Տոնոյանը:

«Երկրի դարպասները բաց են, բայց որոշ մարդկանց համար կարևոր է ասֆալտի լինել- չլինելը, ծիծաղելի է, երբ տունդ ցանկացած պահի քանդման առջև է, բայց դու հատակ ես կառուցում:

Այս ժողովրդին անառողջ են դարձրել, երկու օր առաջ Եռաբլուրում ադրբեջանցիների կողմից քառատված Գայանեին հուղարկավորեցին, բայց ոչ մեկ այդ մասին չիմացավ, խոսում էին միայն հրավառությունից ու լուսավորությունից»,- ավելացրեց Տոնոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ