Հունվարի 28-ին կլինեմ Եռաբլուրում, շիրիմիդ կշշնջամ, որ զինվորագրվում եմ. Կարին Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

https://www.tert.am/am/news/2021/01/26/Artsakh-mfa/3506625

Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան էջում ընտանեկան ալբոմից լուսանկար է տեղադրել` դիմելով որդուն, որ զոհվել է արցախյան վերջին պատերազմում: Տոնոյանը գրել է.

«Հիշո՞ւմ ես, որդի՛ս, մի քանի տարի առաջ մենք այսպես էինք տոնում այս օրը......... իսկ հիմա......

ՀՈՒՆՎԱՐԻ 28 - ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ԱՆՊԱՐՏ ՈԳՈՒ ՈՒ ԱՊԱԳԱ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԽՈՍՏՄԱՆ ՕՐ

Ես այդ օրը ժամը 13.00 կլինեմ Եռաբլուրում: Ո՛չ, չեմ շնորհավորի, դեռ չեմ շնորհավորի, միայն անձայն կշշնջամ շիրիմիդ, որ զինվորագրվում եմ հայոց բանակին, որպես որդեկորույս մայրերի գնդի շարքային զինվոր և կերդվեմ վերադարձնել Հայոց բանակի հպարտություն ու արժանապատվությունը....

Հետո բոլորիդ՝ 5000+ զավակներիս վրեժի կրակը աչքերումս կքայլեմ դեպի Հանրապետության հրապարակ ու կմիանամ հայոց նոր զորակոչին, ու թող որևէ մեկը հանդգնի այլախեղել այդ օրվա իմաստը: Ես, եղբայրդ, կինդ, զավակներդ և քո կառուցած «Հայ ասպետ» դպրոցի ողջ անձնակազմը....

Կգամ կանգնելու ամեն հայի կողքին, որ իր հոգում հայրենիք ու Հայաստան ունի.....

ՍՐԲԱՑԱԾ ՇԻՐԻՄՆԵՐԻՑ ԴԵՊԻ ՆՈՐ ԲԱՆԱԿ, ՆՈՐ ԿՅԱՆՔ ՈՒ ՆՈՐ ԱՊԱԳԱ:

ԴԻՄՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻՆ ՀԱՅ ԱՍՊԵՏՆԵՐԻՆ, ԲՈԼՈՐ- ԲՈԼՈՐԻՆ, ԵԿԵՔ ԱՐԺԱՆԻ ԼԻՆԵՆՔ ՄԵՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ»։

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս