Էրդողանի տնտեսության 2 հիմնական ձախողումները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

big_1409736864_9101836

Թուրք վերլուծաբան էսեր Քարաքուշը հրապարակել է «Էրդողանի տնտեսության 2 հիմնական ձախողումները» հոդվածը, որտեղ անդրադարձել է Թուրքիայի նախագահի վարած քաղաքականությանը և դրա անհաջող հետևանքներին: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Հեղինակը նշում է, որ դատական, իրավական, ազգային փոքրամասնությունների, սոցիալական այլ հարցերի, ինֆլացիայի ֆոնին Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականությունը, ի վերջո, կունենա անփառունակ վախճան, որը նույնիկս անզեն աչքով արդեն տեսանելի է: Խոսելով տնտեսական անհաջողությունների մասին՝ Քարաքուշը մատնանշում է երկու հիմնական սխալ:

Առաջինը այն է, որ 21-րդ դարի աշխարհում ծանր, թեթև և մետալուրգիական արդյունաբերության առաջնային պլանում լինելու հանգամանքն է։ Մինչդեռ հարկավոր է Apple-ի, Microsoft-ի, Amazon-ի, Google-ի նման տրանսազգային կազմակերպություններ ունենալ և համագործակցել նրանց հետ:

«Թուրքիայի տնտեսության ամենահիմնական խնդիրը կազմակերպությունների սեկտորային կառուցվածքի անփոփոխ վիճակն է, որը կարգավորելու համար, ի տարբերություն ինֆլացիայի, տասնյակ տարիներ ու կամային աշխատանք են պետք»,- գրում է նա:

Երկրորդ խնդիրը, ըստ հոդվածի հեղինակի, աշխատուժի շահագործման վերաբերյալ առկա տարօրինակ պատկերն է: 2022-ի տվյալներով, որոնք արդեն հրապարակված են, երկրում 15-ից բարձր տարիքային խմբի 64 միլիոն մարդ կա: Նրանցից աշխատանք ունի միայն 30.5 միլիոնը: Գործազուրկները կազմում են 3.5 միլիոն, ինչը Թուրքիայի նման պետության համար խիստ մտահոգիչ է:

«Իսկ ինչո՞վ են զբաղված մյուս 30 միլիոնը: Աշխատուժի մասնակցությունը Թուրքիայում կազմում է ընդամենը 53% (34 միլիոն աշխատուժ՝ բաժանված 64 միլիոն 15+ բնակչության վրա)»։

--00—ՅՄ