Փրկարար-հոգեբանին և Երևանի գնդի պարեկներին հաջողվեց համոզել տղամարդուն չդիմել ծայրահեղ քայլի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

շա

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից սպառնում է ցած նետվել: Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և փրկարար-հոգեբանը: 

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ: 

Առավել մանրամասն՝ սկզնաղբյուր կայքում։

 --00—ԼՀ